22.04.2025
Քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը
prev Նախորդ նորություն

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնից հափշտակել են ոսկյա զարդեր

Լուսանկարը՝ armtimes.com
Լուսանկարը՝ armtimes.com

Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։


Պարզվել է, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրութունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր:


Շամշյանի տեղեկություններով, ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն։


 

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն անցնում է գործի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան