Հայաստանում ԿԽՄԿ-ն հաստատում է Բաքվում գերեվարված հայերի այցելությունները։ Տեղեկությունը հաստատել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նրա խոսքով, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ: Փոխանցվել են նաև ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ՝ անձնական իրերով և պարագաներով։