Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում. հազարներով հատվում են «Շիկահող» արգելոցի ծառերը, ոչնչացվում է կենդանական աշխարհը, կառուցվում են տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհներ, տեղադրվում են ականներ, մարդիկ զրկված են խմելու ջրից ու սեփականությունից և այլն: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Այս շարունակվող հանցանքներով ադրբեջանական իշխանությունն ապացուցում է, որ չունի խաղաղության մտադրություն: "Թաթոյան" հիմնադրամը նաև տեսանյութ է հրապարակել, որին կարող եք ծանոթանալ այստեղ