21.03.2025
Լուսանկարը՝ ejc.am
prev Նախորդ նորություն

Գրանցված 750 հազար աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը

ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ քաղաքացիների կողմից հայտարարագրերի ներկայացման դրական դինամիկա կա:


Հարցին՝ եթե մոտ 750 հազար գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ն ի՞նչ է անելու, Հակոբյանն ասաց. «Դուք հարցը տալիս եք բացասական կողմից, բայց հիմա դինամիկան հակառակն է հուշում: Անելու ենք այն, ինչը որ արել ենք անցած տարի»:


Հակոբյանը շեշտեց՝ մարդիկ իհարկե հայտարարագիր ներկայացնում են, այս պահի դրությմաբ մոտ 12,000 քաղաքացի արդեն ներկայացրել է:


Դիտարկմանը՝ պետական աշխատողներին մի հաշվեք, նա ասաց. «Էական չէ, ինչու պետք է չհաշվենք: Մենք 750 հազարի մասին ենք խոսում 750 հազարից այս պահի դրությամբ, 12 հազարը ներկայացրել է և նաև կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ստացել են կրեդիտներ»:


Իսկ եթե, օրինակ, 600 հազարը չներկայացնեն հայտարարագիր, ՊԵԿ նախագահն ասաց, որ այս պահի դրությամբ գործում է միայն տուգանքի մեխանիզմը: «Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա. տուգանքի բարձրացում, կրկնապատկում է»,- ասաց նա՝ ընդգծելով որ հարակադրանքի այլ մնեխանիզմ այս պահին չկա:


Ճշտող հարցին էլ՝ հնարավո՞ր է հետաձգվի, նա նշեց, որ այս պահի դրությմաբ հայտարարվել է նոյեմբեր 1-ը և որ այդ ժամկետն ուժի մեջ է, այլ բան չկա այս պահին:


 

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր