19.03.2025
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը
prev Նախորդ նորություն

Գյումրիում ՔՊ-ն պարտվում է և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների. Աղազարյան

Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանտադից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ. լրագրողների հետ զրույցում խոսելով իր դեմ հարցուցված քրեական գործից՝ ասաց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։


«Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար, բոլորը՝ այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատից»,-հուշեց Աղազարյանը։


Թե ինչ հիմքով է ասում, որ ՔՊ-ն կպարտվի՝ չցանկացավ նշել։


Ամեն դեպքում, Աղազարյանը նշեց, որ Փաշինյանի ռեյտինգը որոշ դեպքերում ցածր է, բայց եղածների մեջ ամենաբարձրն է։


Ըստ նրա, իր դուրս գալը կուսակցության ռեյտինիգի վրա ազդել է՝ 1 տոկոսի չափով նվազել է։


Աղազարյանը նշեց, որ իրեն քաղաքական հետապնդման չեն ենթարկում, իրեն ենթարկում են քաղաքական ճնշումների․«Երկու նպատակով, որ մանտադը վայր չդրեցի, և պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է։ Եվ երկրորդ, որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն՝ իմ հեռանկարի ակնակալիքով, որ մենք գիտենք՝ ինչ գործընթացների մեջ ենք գտնվում այս պահին, որ այդ գործընթացները սահուն անցկացնեն»,-ասաց նա։


Պատգամավորից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է գործը կալանքին հասնի։ Ասաց, որ եթե իրեն «խելոք չպահի» և չենթարկվի քննիչների պահանջներին, բնականաբար, բանը դրան էլ կհասնի․ «Բայց կալանքը որպես ճնշում ինձ վրա ազդեցություն չի ունենա։ Ես 63 տարեկան եմ, և այնպես չէ, որ իմ ապրած կայնքի վրա խաչ քաշեմ»։


 

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր