ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ. "Խորապես վշտացած եմ, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում ապաքինում։ Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ", - X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Իր հերթին, Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին արձագանքել է․ "Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի այս ողբերգական պահին"։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Պրահայի կենտրոնում` Կարլի համալսարանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել։ Հանցագործը նույն համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող էր, որը չեզոքացվել է իրավապահների կողմից։