Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ Վերջինս նշել է, որ Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Փաստաբանը պարզաբանել է, որ նախկին նախարարը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։