12.03.2025
Վարչապետի աշխատակազմի ՔԾ գրասենյակի ղեկավարի տեղակալը ազատվել է պաշտոնից
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհային մրցույթ է հայտարարել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:


Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։


Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է (են) անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն:


Գրականության թեմատիկ ուղղվածություններն են.


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը
Պատմագրություն
Հնագիտական ժառանգություն
Հայկական հետքը և մշակութային ժառանգությունը աշխարհում
Ուրարտագիտություն
Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում


Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025 թ․ ապրիլի 8-ը՝ ժամը 11:00-ն:

ՀՀ վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը