Այսօր լրանում է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի չորրորդ տարելիցը: Այս պահին "Եռաբլուր" զինվորական պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, բազմաթիվ զինծառայողներ, նախարարներ, իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորներ: