12.03.2025
Եվրախորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախագահը աշխատանքային շրջայցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Գոգավան մաքսային անցման կետում, շրջել տարածքում՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:


Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը:


ՊԵԿ նախագահն այնուհետև շրջայց է կատարել Սևան և Հրազդան քաղաքների հարկ վճարողների սպասարկման սրահներում, ծանոթացել՝ ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացին, ինչպես նաև քննարկվել են քաղաքացիներին ու տնտեսվարողներին հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնման և բարելավման ուղիները:


Մաքսային և հարկային ստորաբաժանումներում աշխատանքային այցերի ընթացքում դիտարկվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները՝ ընդգծելով գործընթացների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումը:

Մարտի 13-ին հավաք կիրականացվի Շվեյցարիայի դեսպանատան առջև․ Արցախի ԱԺ հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը