12.03.2025
Մարտի 13-ին հավաք կիրականացվի Շվեյցարիայի դեսպանատան առջև․ Արցախի ԱԺ հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն գրանցեց Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը ավարտվել է մարտի 10-ին։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝


Հայաստանի կոմունիստական կուսակցություն,


«Իմ հզոր համայնք»,


Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն,


«Ապրելու երկիր» կուսակցություն,


«Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ,


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,


«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան»,


«Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ,


«Եվրադաշինք», կազմում՝ Հայաստանի եվրոպական կուսակցություն,


«Հանրապետություն»,


«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ։


Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝


«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ,


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,


«Ազգային առաջընթաց» կուսակցություն,


«Կայունություն» կուսակցություն։


Ըստ աղբյուրի՝ առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրանցվել են։


Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացվել է ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։


«Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։


Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։


Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը՝ մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։

ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը