12.03.2025
ԿԸՀ-ն գրանցեց Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ, որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։


Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանակցություններ է սկսել իտալական կողմի հետ, և 2024 թ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ խճանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնել «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի կողմից։ Վերջինս Իտալիայի մշակույթի նախարարության մասնագիտացված կառույցն է մոնումենտալ արվեստի հետազոտման և վերականգնման ոլորտում:


Նախագծի շրջանակում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թ․ տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է մասնագետների այց Հայաստան՝ աշխատանքները շարունակելու և փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման և ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թ.։


 

Ընդդիմադիր շրջանակներից հնչող մեղադրանքները անհեթեթ են. Կարապետյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը