25.02.2026
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել են
prev Նախորդ նորություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց երեք թեկնածու

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի անցողիկ շեմը հաղթահարեց ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։


Կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն էլ կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար այս անգամ՝ ի տարբերություն նախորդի, որի ժամանակ թեկնածուն մեկն էր, դիմել է 5 թեկնածու՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը:


 

Եվրախորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա