21.03.2025
Լուսանկարը` BMG
prev Նախորդ նորություն

Հայտարարագրման համակարգը շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետը համոզված է, որ նոր համակարգը ոչ միայն կխթանի երկրի թվայնացումը, այլև հիմք կդնի պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների սկզբունքորեն նոր մակարդակի։


Հայաստանի կառավարության մարտի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման թեմային՝ ընդգծելով այս բարեփոխման հեղափոխական բնույթը երկրի համար։ Նրա խոսքով, ներդրվող համակարգը լուծում է միանգամից մի քանի ռազմավարական խնդիրներ։


«Առաջինը թվայնացման ուղղությամբ է սա մեզ շատ մեծ խթան տալու, որովհետև մենք պարտադրված ենք լինելու թվային հարթակներն ուժեղացնել: Երկրորդը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք ենք ստեղծում, որը միանշանակ ուժեղացնում է և՛ պետությունը, և՛ քաղաքացուն: Եվ երրորդն այն է, որ կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք ենք ունենալու», - նշել է կառավարության ղեկավարը։


Փաշինյանը նաև կիսվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացի նկատմամբ իր աճող ոգևորությամբ․ «Ինչքան գնում է, հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ, իրոք, շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում: Ուրախ եմ, որ ակնհայտորեն, առաջին հակադարձումից հետո հանրային ընկալումը պրոցեսի նկատմամբ օր օրի ավելի տեսանելի և նկատելի է, և դա, իհարկե, շատ ուրախացնող փաստ է: Ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունն արտահայտել»։


Վարչապետն ընդգծել է հայտարարագրման նոր համակարգի մասին բնակչության իրազեկման տեմպը շարունակելու անհրաժեշտությունը։


Իր հերթին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ներդրման առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացվի՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը հետագայում զարգացնել, որպեսզի այն դառնա ոչ թե ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան։

Խանդանյան․ Առաջարկել եմ Միլի մեջլիսի հանձնաժողովի նախագահին հանդիպում կազմակերպել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր