21.03.2025
Խանդանյան․ Առաջարկել եմ Միլի մեջլիսի հանձնաժողովի նախագահին հանդիպում կազմակերպել
prev Նախորդ նորություն

Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ

Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությո ւններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի շարք առաջարկներ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Արսեն Թորոսյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Զարուհի Բաթոյանի կողմից: Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ ընդունվել են Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերել են արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելուն և ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն: Ըստ առաջարկի՝ առաջին խախտման դեպքում կառաջացնի տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, նախկին երեքի փոխարեն և տուգանային 1 միավորի կիրառում: Երկրորդի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ նախկին հնգապատիկի փոխարեն և կրկին 1 տուգանային միավոր: Նախկինում վերոնշյալ խախտումների դեպքում տուգանային միավոր չի հանվել:


Արմեն Խաչատրյանը նշել է, որ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը, ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես գան հեղինակային առանձին օրինագծով:


Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


 

Լուսանկարը` agriexpert.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր