21.03.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանը կստանա 9,1 մլն դոլար կայուն լանդշաֆտների ստեղծման համար

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Մարտի 20-ի նիստի ընթացքում նախարարների կաբինետը հաստատել է միջազգային ֆինանսական կառույցների հետ դրամաշնորհային համաձայնագիրը, տարածքային զարգացման նոր գլխավոր նախագիծը և քրեակատարողական հիմնարկների անվտանգության համակարգի ֆինանսավորումը։


Հայաստանի կառավարությունը մարտի 20-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հայաստանի Հանրապետություն «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխություն» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը։


Համաձայնագիրը թիրախավորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնման և համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։ Համաձայնագրի ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,100,000 ԱՄՆ դոլար։


«Այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ հնարավորություն կտա լուծել բնապահպանական խնդիրների համալիրը, ներառյալ դեգրադացված լանդշաֆտների և անտառային էկոհամակարգերի վերականգնումը, ինչը կենսական նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար», - նշել է շրջակա միջավայրի նախարարը կառավարության նիստում։


Գործադիրը նաև հաստատել է ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքը։ Փաստաթղթի հիմնական նպատակը հանրապետության ամբողջական քաղաքաշինական զարգացման ռազմավարական ուղղությունների որոշումն է՝ անվտանգ և առողջ կենսոլորտի ստեղծմամբ, բնակավայրերի կայուն զարգացմամբ, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման ապահովմամբ։ Այս փաստաթուղթը հիմք կհանդիսանա տարածական զարգացման պլանավորման ազգային ռազմավարության արդիականացման և հաստատման համար։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով, նոր գլխավոր նախագիծը հնարավորություն կտա միավորել տարածքային պլանավորման տարանջատված տարրերը մեկ միասնական համակարգում, ինչը կապահովի մարզերի ավելի հավասարակշռված զարգացում և կնվազեցնի մայրաքաղաքի և երկրի մարզերի միջև անհամաչափությունները։


Բացի այդ, կառավարությունն ընդունել է որոշում՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կարիքների համար անվտանգության ապահովման հսկիչ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մասնավորապես, նախատեսվում է ձեռքբերել սայլակների և ուղեբեռերի համար անվտանգության ռենտգեն զննման սարք, թաքստոցներում իրերի հայտնաբերման համար ձեռքի ռենտգենային ստուգման սարքեր։


Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղում գտնվող գույքը կնվիրաբերվի Վարդենիս համայնքին՝ որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր