Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարված իրավիճակ է ստեղծվել։ Դեպուտատներ Գեղամ Մանուկյանի և Վահե Ղալումյանի միջև տեղի է ունեցել բախում։ Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել է դադարեցնել ուղիղ հեռարձակումը, ինչից հետո դահլիճ են մուտք գործել ՊՊԾ աշխատակիցները։