1.08.2025
Հայաստանը երբեք չի քննարկելու տարբերակներ, որոնք անհամատեղելի են ՀՀ ինքնիշխանության հետ
prev Նախորդ նորություն

Ավարտվել է 2020թ. զանգվածային անկարգություններին 7 մասնակիցների քրվարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:


Նախաքննության ընթացքում պարզվելէ, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով տարատեսակ գույք, ոսկյա զարդեր, այդ թվում՝ դրամական միջոցներ, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակվել են կարևոր և պաշտոնական այլ փաստաթղթեր:


Քրեականվարույթինախաքննության ընթացքում առերևույթ հանցանքներ կատարածանձանցինքնությունները պարզելուուղղությամբ վարույթնիրականացնող քննիչիկողմից 2025 թվականիհունիս-հուլիս ամիսների ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ կառավարության շենքում գույքի վնասմամբ զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը:


Ա.Կ.-ի, Հ.Թ.-ի, Հ.Ս.-ի, Վ.Ե.-ի, Վ.Գ.-ի և Յ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը), իսկ Կ.Վ.-ի նկատմամբ՝ 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կողոպուտը) և 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):


Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: 7 անձիվերաբերյալ քրեականվարույթըմեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:


 


 

Հասնել 17 միլիարդ դոլարի. կառավարությունը 250 մլն դոլար կուղղի արտահանման խթանմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան