1.08.2025
Լուսանկարը` sdelanounas.ru
prev Նախորդ նորություն

Հայկական բրենդը կարիք ունի պաշտպանության ու վերահսկման. Գրիգորյան

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայկական արտադրանքի՝ հատկապես կոնյակի և գյուղմթերքի համբավը վտանգի տակ է, երբ անգամ մեկ անորակ խմբաքանակ դառնում է քննարկման թեմա։ Հուլիսի 31-ի կառավարության նիստում այս մասին զգուշացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ հայկական ապրանքանիշի հեղինակությունը տարիներով կառուցվում է, սակայն կարող է վարկաբեկվել մի քանի անբարեխիղճ գործողությամբ։


Գրիգորյանի խոսքով՝ մամուլում տարածվող մեկ բացասական պատմություն կարող է ձեւավորել ընդհանուր բացասական ընկալում նույնիսկ այն պարագայում, երբ ոլորտում գերակշռող մասնաբաժինը որակյալ արտադրանք է։ «Մենք պիտի շատ ուշադիր լինենք։ Ես վստահ եմ, որ մեր կոնյակի 95 տոկոսից ավելին որակյալ է, բայց մեկ դեպքը կարող է բոլորի վրա անդրադառնալ», — ասաց նա։


Փոխվարչապետը նշեց նաեւ, որ դեպքեր կան, երբ արտերկրում կոնյակ է վաճառվում որպես հայկական, մինչդեռ արտադրությունը կատարվել է այլ երկրում։ Սա, ըստ նրա, ոչ միայն խաբեություն է սպառողի նկատմամբ, այլեւ վտանգ հայ արտադրողների համար։ Նմանատիպ խնդիրներ կան նաեւ գյուղմթերքի ոլորտում։ «Կան շուկաներ, որտեղ ոչ հայկական արտադրանքն իրացվում է որպես հայկական՝ միայն նրա համար, որ հայկական ապրանքն ունի լավ համբավ։ Այստեղ եւս պետք է զգոն լինենք», — ընդգծեց Մհեր Գրիգորյանը։


Նա կոչ արեց մշակել հստակ մոնիթորինգի և վերահսկողության մեխանիզմներ, որոնք կօգնեն պահպանել հայկական ապրանքանիշի վարկանիշը միջազգային շուկաներում։


 

Առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչը շարունակում է մտահոգել. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան