16.09.2025
Լուսանկարը` gov.am
prev Նախորդ նորություն

Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան իրավունք կունենա կիրառելու ԲՏՌ-80

Լուսանկարը` sdelanounas.ru
Լուսանկարը` sdelanounas.ru

Նոյեմբերի 1-ից սկսած՝ ՀՀ ոստիկանության գվարդիան օրինական իրավունք կունենա կիրառելու ԲՏՌ-80 և ԲՌԴՄ-2 զրահափոխադրիչներ՝ հակաահաբեկչական գործողությունների կամ ռազմական գործողությունների շրջանակում։ Կառավարությունը համապատասխան որոշումը կայացրել է հուլիսի 31-ին՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։


Ըստ պաշտոնական պարզաբանման՝ որոշումը թույլ է տալիս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օգտագործել ինչպես արդեն ունեցած ԲՌԴՄ-2 զրահամեքենաները, այնպես էլ նոր՝ առաջին անգամ ներառվող ԲՏՌ-80-ը։ Վերջինս բազմաֆունկցիոնալ զրահափոխադրիչ է, որը նախատեսված է անձնակազմի արագ տեղափոխման և կրակային պաշտպանվածության ապահովման համար։ Մինչ այժմ ԲՏՌ-80-ը ոստիկանության սպառազինությունում չի եղել։


Կառավարության այս քայլը նպատակ ունի ուժեղացնել իրավապահ մարմինների կարողությունները բարձր ռիսկի պայմաններում՝ ներառյալ ահաբեկչական սպառնալիքները և հնարավոր մարտական իրավիճակները։

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը