Մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ նիստին մասնակցելու որոշում դեռ չունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "Քննարկում ենք, երբ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի»,-ասաց նա: Նշենք, որ լրագրողները հետաքրքրվեց, թե արդյոք նա կմասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, սակայն Փաշինյանը հարցը թողեց անպատասխան: