5.08.2025
Սերգեյ Բագրատյանի որդու քրեական պատմությունները՝ մինչև «օրենքով գող Զապ»
prev Նախորդ նորություն

Լոռիում գտնվող բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից:


Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտը):


Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


 

«Հայաքվե». Իշխանությունը կազմաքանդում է երկրի անվտանգային համակարգը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են