5.08.2025
Լոռիում գտնվող բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը
prev Նախորդ նորություն

«Հայաքվե». Իշխանությունը կազմաքանդում է երկրի անվտանգային համակարգը

«Իշխող վարչախումբը հետևողականորեն կազմաքանդում է մեր երկրի անվտանգային համակարգը` նախապատրաստելով այն Թուրքիային ենթարկելուն»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական շարժում։


«Վարչախմբի` բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան կանխելու Հայաստանի վրա ծրագրված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա նոր անհամաչափ զիջումների գնով։


Հայաստանում գործող իրապես ազգային ուժերի համար սա պետք է հստակ ազդակ դառնա՝ միավորելու ջանքերը, և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կլանումից փրկելու, և նոր ազգային նախագծի մեկնարկի համար։


Դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թ․, երբ Հայաստանի տարածքների մեծ մասը զավթված էր, սակայն հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել և հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու», – ասված է հայտարարության մեջ։


 

Բագրատ Սրբազանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են