Սարդարապատում արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին ՆԳՆ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Վեհափառի հետ միջադեպին: «Պարզաբանումներ են կատարվել արարողակարգի հետ կապված, ինչից հետո մուտքը թույլատրվել է»,- ասաց խոսնակը: Հիշեցնենք, նախօրեին Սարդարապատի հուշահամալիր արգելվել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը՝ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: