1.08.2025
Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
prev Նախորդ նորություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Քուվեյթի փոխարտգործնախարարի հետ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 30-ին հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։


Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:


Վահան Կոստանյանը և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան