Միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննի միջազգային կինոփառատոնից վերադարձել է զգալի հաջողություններով։ Այս մասին " target="_blank">Facebook-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:
««Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։ Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում»։
Հիշեցնենք, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում։
Շարունակելով իրագործել 2025թ-ի ապրիլին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ միջև կնքված «Համագործակցության Հուշագրի» նպատակները, ՖԱՀՖ պատվիրակությունը այս տարի առաջին անգամ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, կներկայացնի Հայաստանը Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լիդո դի Վենեցիայի «Էքսելսիոր» հյուրանոցում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի Արտադրական Կամուրջի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում։