Գերմանուհին տեսահոլովակ է նկարահանել Երևանի մասին. նա «ապրում է Երևանի» համար
Հյուրընկալ Հայաստանն երգչուհու համար իր դռներն է բացել առաջին անգամ, երգելու հայերեն՝ մագաղաթ ու մատյան բառերով արտակարգ առոգանությամբ, վանկերի բացառիկ արտասանությամբ, բառերի նուրբ ելևէջավորումներով ներկայացնելով Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի « Երևան » ստեղծագործությունը։
Շատ պետություններ այցելած գերմանուհին Սիրո ու Հարգանքի բացառիկ վերաբերմունք է տածում տաք ու ջերմ Հայաստանում։
Ապրել Հայաստանում նրա երազանքներից մեկն է։
Երգչուհու մայրն է սերմանել սեր Հայաստանի հանդեպ ու 20 տարեկան հասակում նրանք որոշում են այցելել Հայաստան ու բացահայտելուց զատ լինել իր գրկում, զգալ, թե ինչ հրաշք երկիր է Հայաստանը։
Առաջին անգամ, ոչ մի բառ չիմանալով հայերեն, նա որոշում է կայացնում նույնիսկ տեսահոլովակ նկարահանել Երևանի մասին ու ասել երգով, որ նա « ապրում է Երևանի » համար։
Ձեր դատին ենք հանձնում իր ուրախությունը, որ հաղթահարելով մեր օրերի տապը, նա քաջություն գտավ իրականություն դարձնելու Ռոբերտ Ամիրխանյանի « Երևան » երգի տեսահոլովակը։