Մայրաքաղաքում շարունակում են բերման ենթարկել Բագրատ սրբազանի կոչով անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներին: Կարմիր բերետավորները առաջնային բերման են ենթարկում այս օրերին շարժման առաջին շարքերում եղած, սրբազանի աջակիցներին: Այդպես, բերման են ենթարկվել բժիշկ Գևորգ Թամամյանն ու երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։ Թամամյանը գրառում է արել Ֆեյսբուքյան իր էջում՝ լուսանկար հրապարակելով. "Բերման ենթարկվածները, ամեն ինչ ընտիր է լինելու",- գրել է նա: Ավելի վաղ ՆԳՆ-ից VERELQ-ին հայտնել էին, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 137 է: Լարված իրավիճակը մայրաքաղաք Երևանում պահպանվում է: