Կայացավ «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» մրցանակաբաշխությունը. հաջողակները հայտնի են
«Որակի նշան» ընկերությունն իր 6-ամյա կենսագրությամբ, չնայած կարճ, բայց խոստումնալից ճանապարհ է անցել։ Ընկերության կողմից ամեն տարի իրականացվում են մեգանախագծեր, մրցանակաբաշխություններ, որոնց աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է, իսկ բովանդակությունը` ծավալուն։
«Որակի նշան» ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքերով․ "2019թ.սկսած ընկերության կողմից իրականացվում են տարատեսակ մրցանակաբաշխություններ։ 2022 թվականից ընկերությունը հանդիսանում է INTERNATIONAL QUALITY մեծ ընտանիքի անդամ։
2022 թվականից սկսած ընկերության կողմից անցակցվել են մի շարք "Միջազգային Որակի նշան" մրցանակաբաշխություններ ԱՄԷ՝ Դուբայ քաղաքում, Փարիզում և Մոնակոյում:
Վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Դուբայ քաղաքում «Որակի նշան» ընկերության կողմից իրականացվեց «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» “International Quality Mark Dubai 2025” մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։
«Որակի նշան» ընկերության մասնագիտական խորհուրդը, անկախ փորձագիտական հանձնաժողովի և լրագրողական ուսումասիրությունների արդյունքում ամենամյա կտրվածքով ուսումնասիրում և գնահատում է տարբեր ոլորտներ, կատարում սոցիոլոգիական հարցումներ և հանրության ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում անվանակարգված մրցանակակիրները ստանում են իրենց արժանի որակի նշան մրցանակներն և հավաստագրերը։
«Որակի Նշան» ընկերության կողմից կազմակերպված «Միջազգային Որակի-Նշան Դուբայ-2025» մրցանակաբաշխության նախնական փորձագիտական աշխատանքներին մասնակցել է նաև BSCOSMO միջազգային բիզնես ակումբը։
Մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակների արժանացան Հայաստանում իրենց ոլորտում առաջատար և լավագույն ընկերություններ ու կազմակերպություններ, հանրային ծառայողներ, գործարարներ, լավագույն և նվիրյալ բժիշկներ, բժշկական կենտրոններ, սպասարկման ոլորտում առաջատարներ, ուսումնական հաստատություններ, բիզնես աշխարհի ակնառու ներկայացուցիչներ և ինչպես նաև ոլորտում իրենց ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:
Մրցանակների և հավաստագրերի արժանացան՝ Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը, «Հայոց տուն»` «Армянский дом» ընկերության խանութների և ռեստորանների ցանցերի հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար՝ Ռոբերտ Ազարյանը, «Այգ Գրուպ» կաթնամթերք արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Աղվան Բարսեղյանը և վաճառքի տնօրեն՝ Գարիկ Հովհաննիսյանը, «Կապանի ճանապարհների շինարարական և շահագործման» ընկերության հիմնադիր տնօրեն՝ Արարատ Կարապետյանը, «Լեգե Արտիս» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր՝ Վահե Սմբատյանը, BSCOSMO միջազգային բիզնես ակումբի հիմնադիր տնօրեն՝ Անդրեյ Հայրիյանը, «Էկո Կլիմ» ընկերության տնօրեն՝ Սուրեն Սահակյանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման հեղինակ, հեռուստամեկնաբան՝ Վահե Ղազարյանը, Մարտունու բժշկական կենտրոնի «Էնդոսկոպիայի և ընդհանուր վիրաբուժության» ծառայության ղեկավար՝ Սիրակ Սիրականյանը, «ArmTrade» ընկերության հիմնադիր տնօրեն՝ Մարատ Եղիազարյանը, «Top Med» ստոմատոլոգիական կլինիկայի համահիմնադիրներ՝ Պերճ և Գոռ Սարգսյանները, Full Service Consulting հաշվապահական կազմակերպության հիմնադիր՝ Վահագն Խաչատրյանը, Eagles ընկերության համահիմնադիրներ՝ Վահե Սարգսյանը և Վազգեն Նազարյանը, «Դոլմա» ռեստորանի հիմնադիր Խաժակ Սարգսյանը և «Մայ Սփեյս» անշարժ գույքի ընկերության տնօրեն՝ Էդվարդ Հարությունյանը:
ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակին արժանացավ «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը, ի դեմս՝ բժշկական գիտությունների դոկտոր, «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Ալինա Մաքսիմի Քուշկյանի:
Մրցանակաբաշխության շրջանակներում «Որակի Նշան» ընկերության գործընկերն էր «ԱՅԳ ԳՐՈՒՊ» կաթնամթերքի ընկերությունը:
Ս․թ․ դեկտեմբերի 5-7-ը «Որակի Նշան» ընկերությունը իր գործընկեր BSCOSMO միջազգային բիզնես ակումբի հետ համատեղ նախատեսում է առաջին անգամ Հայաստանում կազմակերպել սպառողների համար անվտանգ եւ որակական չափորոշիչներին համապատասխան ընկերությունների նախադեպը չունեցող և իր տեսակով չկրկնվող մասշտաբային «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԷՔՍՊՈ-2025» ցուցահանդես-վաճառք` սպառողին իրազեկելով, թե որ ընկերություններն են շուկայում իրենց ապրանքանիշով համապատասխանում որակապես բարձր և անվտանգ չափորոշիչներին։