ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դահլիճից ազատ արձակվեց: Նրա նկատմամբ կիրառվեց գրավ եւ վարչական հսկողություն՝ կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Նրան ազատ արձակեցին անմիջապես դատարանի դահլիճից։ Դատարանը մերժեց դատախազի՝ Խաչատրյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Տիրան Խաչատրյանը կալանավորվել է հունվարի 4-ին, նրան մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։