Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Օրակարգում ընդգրկված էր ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին 25 միլիոն դրամ պետական աջակցություն հատկացնելու հարցը: Լայն քննարկման արդյունքում մշակվել է նախագիծ։ Հանդիպմանը քննարկվել է ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնին նոր տարածք տրամադրելու հարցը: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել տեղափոխումը նոր տարածք: Նիստում քննարկվել են նաև վարչության անդամների կողմից բարձրացված ընթացիկ այլ հարցեր, և վարչության անդամները ներկայացրել են դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկությունները: