6.10.2025
Լուսանկարը` Economy of Armenia
prev Նախորդ նորություն

Քննարկվում է Երևան-Մադրիդ ուղիղ չվերթի գործարկման հարցը. Տիգրան Ավինյան

Լուսանկարը` efl-study.ru
Լուսանկարը` efl-study.ru

Wizz Air ավիաընկերության կողմից Երևանում բազայի բացմանը և բազմաթիվ նոր չվերթների մեկնարկին զուգահեռ՝ շուտով հնարավոր է գործարկվի նաև երկար սպասված ուղիղ չվերթը դեպի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ։ Այս մասին Forbes ամսագրին տված հարցազրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով մայրաքաղաքի ձգտումը՝ ամրապնդելու կապերը Եվրոպայի առանցքային քաղաքների հետ։


Հայաստանը շարունակում է ակտիվորեն ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում, և օդային հաղորդակցության զարգացումն այս գործում առանցքային դեր է խաղում։ Նրա խոսքով՝ քննարկվում է Երևան-Մադրիդ ուղիղ չվերթի գործարկման հարցը, ինչը կդառնա ևս մեկ կարևոր քայլ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների աշխարհագրության ընդլայնման գործում։


Այս լուրը հնչում է երկրում հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերության գործունեության զգալի ընդլայնման ֆոնին։ Վերջերս ավիափոխադրողը Երևանում բացել է իր գործառնական բազան՝ մեկնարկ տալով ութ նոր ուղղությունների դեպի եվրոպական քաղաքներ։ Մադրիդի հետ ուղիղ օդային կապի հաստատումը, ինչպես նշում են ոլորտի փորձագետները, ոչ միայն կբարձրացնի Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, այլև նոր հնարավորություններ կբացի գործարար համագործակցության, մշակութային փոխանակման համար և կհեշտացնի Իսպանիայի հայ համայնքի այցելությունները հայրենիք։


Երթուղային ցանցի ընդլայնումը Երևանը տարածաշրջանային կարևոր տարանցիկ և գործարար կենտրոն դարձնելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում։

Լուսանկարը` insurebusiness.am
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը