Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա նշել է, որ նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Նշենք, որ ոստիկանների հետ բախման ժամանակ տուժել է նաև երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նրա ձեռքն է վնասվել: Երգիչը սակայն ասել է, որ հիվանդանոց չի գնալու, հաղորդում էլ չի տալու: ՀՅԴ Իջևանի գրասենյակից էլ հայտնում են, որ ծեծի է ենթարկվել նաև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը: