1.10.2025
ՄԻԵԴ-ը Բաքվից հայ գերիների վերաբերյալ հաշվետվություն է պահանջել
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.


«Հայաստանի ժողովրդի և իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին Կիպրոսի Հանրապետության Անկախության 65-ամյակի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն երկրի ինքնիշխանության և ժողովրդավարական ուղին, այլ նաև առիթ է արժևորելու կիպրացի ժողովրդի վճռականությունը պաշտպանելու իր ազատությունը, արժանապատվությունն ու սկզբունքները:


Մեր երկրներն ու ժողովուրդները միավորված են դարերի ավանդույթ ունեցող բարեկամությամբ, փոխադարձ վստահությամբ և ընդհանուր արժեքներով: Նստավայր դեսպանությունների հիմնումը Երևանում և Նիկոսիայում նախանշում է նոր և խոստումնալից փուլ երկկողմ հարաբերություններում՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեր հանձնառությունը:


Այս նշանակալի օրվա առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, Կիպրոսի Հանրապետությանը շարունակական զարգացում և ԵՄ խորհրդում գալիք հաջող նախագահություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, միասնություն և բարեկեցություն»։

Գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ՌԴ ԴԿԴԾ պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը