1.10.2025
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 76-րդ տարեդարձի առիթով
prev Նախորդ նորություն

Կաթնամթերքն կրկին թանկացել է

Այսօր թանկացել է կաթնամթերքը։ Պատճառը պարտադիր դրոշմավորումն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած մենաշնորհը 44-օրյա պատերազմից 3 օր անց և խուճուճ սխեմաներով ընտրված ընկերությունը։


Օրինակ՝ առավոտյան արդեն իսկ «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից 700 դրամ և այսպես շարունակ։


Ուշագրավ է սակայն, որ QR կոդերը ստանալու և տպագրելու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ ստանալու և 2.2 դրամ տպագրելու համար։ Այսինքն՝ 1 միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ, սակայն թանկացումն շատ ավելի զգալի է։


Ուշագրավ է նաև, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը, որը հռչակվել է ազգային օպերատոր և օրենքով մոնոպոլիստ է։


Շատ ավելի ուշագրավ է, թե ոնց է ընտրվել ազգային օպերատորը և ովքեր են այս գերշահավետ մենաշնորհ բիզնեսի սեփականատերերը»։


«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հովսեփ Կուբաթյան

Մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու. Ավանեսյան
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը