«ԴՕԿ» կուսակցությունը չի մասնակցի Բագրատ սրբազանի կողմից հրավիրված Մայիսի 18-ի ժողովին։ Այս մասին հայտարարություն է տարածվել կուսակցության կողմից: Նշենք, որ Բագրատ Սրբազանը երեկ հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերին մայիսի 18-ին` ժամը 11:00-ին հրավիրում է հանդիպման: Նա հույս էր հայտնել, որ մեծ համախմբում կլինի: