Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բժիշկ Դանիելյանին: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:"Անում են սա, որովհետև թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքերի ու առողջության վրա, կարևորը պահեն իրենց աթոռը, իրենց համար մարդկային կյանքերից ու ամեն ինչից թանկ աթոռը",- գրել է պատգամավորը: VERELQ-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Սամվել Դանիելյանը ազատվել է «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։