24.09.2025
Վենդետտա՞. սպանվել է Փարաքար համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը
prev Նախորդ նորություն

Խստորեն դատապարտում եմ Փարաքարում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Մերձավանում տեղի ունեցած արյունալի միջադեպին, որի հետևանքով սպանվել է Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը:


"Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։


Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։


ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։


Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։


Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ"։