20.01.2026
Դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի
05.12.2024
Դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի

Կառավարությունը կատարում է դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել շահութահարկի վճարումից: Գործող կարգավորմամբ վերջիններս ազատված են շահութահարկ վճարելուց մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Նախագծով առաջարկվում է այն երկարացնել մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության` 2019 թվականին ընդունված որոշումներից մեկով հաստատված գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթություններով: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես, հողերի խոշորացման գործընթացը եւ իրականացվող հարկային քաղաքականությունը, որը կնպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը: ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը: