26.09.2025
Մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ. Պուտինը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է եկել հայտարարությամբ.


"Մոտ օրերս ես և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը կշրջանառենք նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:

Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլորն ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:

Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ":


 


 

Միրզոյանը, Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարը կարճատև շփումներ են ունեցել
Հաջորդ նորություն next