8.10.2025
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ խնդիր
prev Նախորդ նորություն

ՔԿԾ-ն վերազինվել է անվտանգության ապահովման ժամանակակից սարքավորումներով

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման և շրջանառության դեպքերն էականորեն նվազեցնելու նպատակով Քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում են հիմնարկների տեխնիկական վերազինումն ու արդիականացումը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:


Վերոգրյալի համատեքստում Քրեակատարողական ծառայությունը քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերել ձեռքի ռենտգենային ստուգման 3 սարք, որոնց կիրառմամբ թաքստոցներում, հանձնուքներում թմրամիջոցների և արգելված իրերի հայտնաբերումը կիրականացվի անհամեմատ արագ և հուսալի եղանակով։ Բացի այդ՝ քաղաքացիների կողմից բերված էլեկտրատեխնիկայի ստուգման գործընթացում նվազագույնի կհասցվի մարդկային միջամտությունը։


Սարքերը լիովին համապատասխանում են ճառագայթային անվտանգության նորմերին։ Օգտագործումից առաջ Ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների ծառայողները մասնակցել են սարքերի կիրառման գործնական ուսուցմանը։


 

Մշակույթը և կրթությունը զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից են. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր