9.10.2025
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր
prev Նախորդ նորություն

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից hօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը, թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում (Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության), 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։


Ըստ գործի փաստական հանգամանքների՝ վնասը պատճառվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով:


Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:


 

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը