9.10.2025
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից hօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը ավելի քան 1.5 միլիարդ դրամ կուղղի համայնքների զարգացմանը

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանի կառավարությունը հաստատել է ավելի քան 1 միլիարդ 582 միլիոն դրամի հատկացում, որը կուղղվի 24 համայնքներում 26 կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի համաֆինանսավորմանը։ Այս ներդրումը նպատակ ունի խթանել տեղական տնտեսությունը և բարելավել քաղաքացիների կյանքի որակը։


Կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի պետական բյուջեում՝ ճանապարհ բացելով մարզային նոր նախաձեռնությունների համար։ Ինչպես ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նշված գումարը կբաշխվի տասը մարզպետարանների միջև՝ ապահովելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը։


Ծրագրի շրջանակում ամենախոշոր ֆինանսավորումը կստանա Վայոց ձորի մարզը՝ շուրջ 263.8 մլն դրամ՝ չորս նախագծի համար։ Արարատի մարզին կհատկացվի 210.9 մլն դրամ երկու ծրագրի համար, իսկ Արմավիրի մարզում վեց ծրագրի իրականացման համար կուղղվի 199.6 մլն դրամ։ Զգալի միջոցներ կտրամադրվեն նաև Լոռվա (192.8 մլն), Շիրակի (158.5 մլն), Արագածոտնի (153.7 մլն), Սյունիքի (186 մլն), Գեղարքունիքի (125.9 մլն), Տավուշի (66 մլն) և Կոտայքի (25 մլն) մարզերին։


Փոխնախարարը նշեց, որ այս որոշումը ավելի լայնածավալ ռազմավարության մաս է կազմում։ «Սույն որոշման հաստատմամբ 2025 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կկազմի 14.9 միլիարդ դրամ», – ընդգծեց Արմեն Սիմոնյանը։

Լուսանկարը՝ Վահագն Արսենյանի Ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը