Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Նախագծով առաջարկվում է տուգանել՝ -3.000 դրամ - տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում -10.000 դրամ - չվճարելով օգտվելու դեպքում -15.000 դրամ - այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Հիշեցնենք, որ առավոտյան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի մոտ: Ակցիայի մասնակիցները խորհրդարան մտնող պատգամավորներից հետաքրքրվում էին. «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»: