10.03.2026
Ամառային զորակոչը Հայաստանում կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը
26.02.2025
Ամառային զորակոչը Հայաստանում կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը

2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այդ մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ «2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– ասվում է որոշման նախագծի մեջ: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թ. մարտի 1–ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները: