3.05.2025
ԱԳՆ շենքի մոտից կա 29 բերման ենթարկված, այդ թվում՝ սարկավագներ
31.05.2024
ԱԳՆ շենքի մոտից կա 29 բերման ենթարկված, այդ թվում՝ սարկավագներ

Այս պահի դրությամբ ԱԳՆ շենքի մոտից կա 29 բերման ենթարկված: Այս մասին VERELQ-ին հայտնեցին ՆԳՆ-ից: Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ շենքի մոտ բախումներ տեղի ունեցան իրավապահների ու ակցիայի մասնակիցների միջև: Առավոտվանից Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները ԱԳՆ շենքի մոտ էին, պահանջում էին նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, որը տեղի չունեցավ: Փոխարենը ոստիկանությունը մեծաթիվ ուժեր կենտրոնացրեց տարածքում, արդյունքում տեղի ունեցավ բախում: Նշենք, որ Սրբազանը բախումից հետո հայտնեց, որ սարկավագներ են նաև բերման ենթարկել: Այս պահին հայտնի է, որ   բերման են ենթարկվել Հրայր և Դանիել Սարկավագները: Վերջինից ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը այս պահին քայլերթով ուղևորվում է Սուրբ Աննա եկեղեցի: