Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման: Երանոսյանի նկատմամբ, սակայն, կիրառվեց համաներում՝ նա ազատ արձակվեց պատժի կրումից: Համաներումը Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով է: Նշենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018-ի հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։