30.11.2024
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Հայկ Մարությանը կուսակցություն է ստեղծում
07.02.2024
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Հայկ Մարությանը կուսակցություն է ստեղծում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին այսօր Երևանի ավագանու անդամից զրկեցին, կուսակցություն է ստեղծում, որպեսզի վարչապետ առաջադրվի: Այս մասին Երևանի քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստին զուգահեռ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մարությանը: «Այո՛, առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու։ Ստեղծելու եմ իր կուսակցությունը, հիմա այդ պրոցեսի մեջ ենք։ Մենք անպայման մասնակցելու ենք ՀՀ բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին»,- նշեց նա։ Մարությանը նշեց, որ ինքը վտանգ էր ներկայացնում ՔՊ-ի համար, դրա համար իրեն հեռացրեցին: "Իմ թեկնածությունը միակն էր, որ կոնսենսուսային էր ընդդիմության համար, այսինքն՝ ես ընդդիմության թեկնածուն էի։ Եվ իմ անձի շուրջ կոնսենսուս կար նաև ընտրություններից անմիջապես հետո։ Իրենք հեռացնում են այդ թեկնածուին, որ վտանգ չլինի ինձնից»,- նշեց նա։ Նաև վստահություն հայտնեց, որ ավագանու արտահերթ նիստը քվորում է ապահովել, քանի որ ՔՊ-ն քաղաքական անասնագողություն է արել՝ կա՛մ փողով, կա՛մ վախեցնելով։ Եվ հիմա այսպես ՔՊ-ն ուզում է նաև ընդդիմության մյուս անդամներին վախեցնել, որ եթե չգան, քվորում չապահովեն, մանդատից կզրկվեն: