7.07.2025
Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում
02.08.2024
Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

Օգոստոսի 2-ին ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի հետ անցկացրինք Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ըստ սահմանված օրակարգի, ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները: Խոսվեց նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ամբողջական բարելավմանը՝ ոլորտը դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Կարևորելով ծրագրի իրականացումը՝ հավաստիացրի, որ գործընթացը մարզում կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով։