8.07.2025
Այդ հարցը ճիշտ է ուղղել մեր թուրք գործընկերներին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
31.07.2024
Այդ հարցը ճիշտ է ուղղել մեր թուրք գործընկերներին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, ի պատասխան VERELQ-ի հարցի, մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի մասին հայտարարությունը, որտեղ նա ուղղակիորեն խոստովանել է թուրքական բանակի մասնակցությունը 2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմին։  «Այն հարցը, որ դուք տալիս եք, ավելի տրամաբանական է ուղղել մեր թուրք գործընկերներին։ Բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ մեր երկրի և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020թ., ինչպես նաև խուսափել զանգվածային զոհերից խաղաղ բնակչության շրջանում։ Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ և առավել եւս մեր 6 խաղաղապահների կյանքի գնով 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում էսկալացիան կասեցվեց 24 ժամվա ընթացքում»,- ասել է Նաստասինը։